Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կանաչ թեյը նվազեցնում է դեպրեսիան տարեցների մոտ

Կանաչ թեյը նվազեցնում է դեպրեսիան տարեցների մոտ

Կանաչ թեյը, բացի իր բոլոր բուժիչ հատկություններից, նվազեցնում է նաև դեպրեսիան 70-անց մարդկանց մոտ։ Նման եզրակացության են եկել ճապոնական Տոխոկու համալսարանի մասնագետները։ Ճապոնացի մասնագետների ուսումնասիրությանը մասնակցել է մոտ 1000 տարեց։

 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց մոտ 34%-ը և կանանց 39%-ը հակված է դեպրեսիայի։ Սակայն լավատեսների մեջ գերակշռել են նրանք, ովքեր յուրաքանչյուր օր մոտավորապես չորս բաժակ կանաչ թեյ են խմում։

 

Ըստ հետազոտողների՝ մարդու ուղեղի վրա հանգստացնող ազդեցություն է թողնում թեանինը, որը մեծ քանակությամբ առկա է կանաչ թեյում։ Թեանինը երբեմն «լավ տրամադրության քիմիկատ» են անվանվում։

 

Նշենք, որ կանաչ թեյին վերագրվում են օգտակար այլ հատկանիշներ ևս. այն իջեցնում է ճնշումն ու կասեցնում քաղցկեղածին գործընթացները։

Սկզբնաղբյուր. tert.am
Աղբյուր. yerevaklur.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ